25 Dec

Դեկտեմբերի 24-ին Կուլտուրայի դահլիճում Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ՈՒԽ-ն ամփոփեց 2013-ի ձեռքբերումներն ու հաղթանակները:

Տոնական համերգային միջոցառմանը, որին մասնակցում էին մանկավարժական համալսարանի տարբեր ֆակուլտետների շնորհալի ուսանողները, ովքեր իրենց երգով, պարով ու ասմունքով շնորհավորեցին ներբուհական տարբեր մրցույթներում մրցանակների արժանացած ուսանողներին, հաջորդեց երեկոյան դիմակահանդեսը  <<Լոնդոն>> ակումբում: Անակնկալներով լի տոնական երեկոյին մասնակցում էր բուհի շուրջ 600 ուսանող: Սա ևս մեկ նախաձեռնություն էր, որով ուսանողական խորհուրդը փորձեց է′լ ավելի հետաքրքիր և հաճելի դարձնել սովորողների առօրյան:

Նշենք, որ դիմակահանդեսը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

ֆոտոշատք >>>

 

Խմբագիր՝ Ասյա Հակոբյան

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

24.12.2013

3,669 Comments