26 Dec

Դեկտեմբերի 25-ին Խաաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրականության ընթերցասրահում չորրորդ անգամ անընդմեջ անցկացվեց <<Լավագույն ընթերցող>> միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, պատմաբան Տիգրան Պետրոսյանցը, Արթուր սարկավագը, ՀՊՄՀ ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ՀՊՄՀ-ի ուսանողական խորհուրդը և այլոք: Տիգրան Պետրոսյանցը հայտարարեց 2013թ.-ի լավագույն ընթերցողին: Լավագույն ընթերցող ճանաչվեց Սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանողուհի Լիլիթ Գյուրունյանը: Լիլիթը հաղթողի տիտղոսին արժանացել էր կարդալով շուրջ 350-ից ավել գիրք: Նա արժանացավ նաև <<Համակրանք>> անվանակարգին: Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ասաց, որ չկա ավելի թանկ նվեր, քան 2013թ.-ի լավագույն ընթերցողի համար կլինի գիքը: Այդ պատճառով էլ մենք նախապատրաստել ենք գրքերի մի ամբողջ տրցակ, որոնք իր մասնագիտության գծով են: Այդ գրքերի մեջ կան նաև մեր ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոսների հեղինակած գրքերը:

Տիգրան Պետրոսյանցը Լիլիթ Գյուրունյանին նվիրեց անգլերեն լեզվով գիրք, իսկ 2012 թ.-ի <<Լավագույն ընթերցող>> Լիանա Գիժլարյանը իր համակրանքի համար պատրաստած հեղինակային նկարը նվիրեց կրկին Լիլիթ Գյուրունյանին: Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը ասաց, որ պետք է կրկին փաստել, որ համալսարանական գործունեության մեջ շատ կարևոր է կրթության բաղադրիչը, որը անմիջապես նպաստում է մեր համալսարանի գրադարանը: Պետք է նշեմ, որ այսօր մենք ունենք որակապես նոր գրադարան, որը իր յուրաքանչյուր նախաձեռնությամբ նպաստում է ուսանողներին, որ լավ վերաբերվեն գրքին և ձգտեն ավելի լավ սովորելուն:

ՀՊՄՀ-ի ֆակուլտետների լավագույն ընթեցողներն են`

Բանասիրական կրթության ֆակուլտետ-Լեյլի Սարոյան

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ-Գոհար Զարոյան

Սկբնական կրթության ֆակուլտետ -Լիլիթ Գյուրումյան

Մշակույթի ֆակուլտետ -Հերմինե Հովհաննիսյան

Հատուկ կրթությաև ֆակուլտետ -Արսեն Պապիկյան

Օտար լեզուներ ֆակուլտետ -Էլվիրա Միրզոյան

Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետ -Գրիգոր Կորկոտյան

Ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ -Ժաննա Ղուկասյան

Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ -Գոհար Մարտիրոսյան

Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ -Լիանա Մանուկյան

Կրթության, հոգեբանության և սոցիոլոգիա ֆակուլտետ – Տիգրանուհի Արշակյան

Հիմնական դպրոց-Աննա Աբրահամյան

Միջոցառման վերջում էլ Խաչատուր Աբովյանի անվան գիտական գրադարանի 2013 թվականի ամենաընթերցված հեղինակներին հանձնվեցին պատվոգրեր, իսկ ամենաընթերցված հեղինակներն էին` հոգեբան Ալբերտ Նալչաջյանը և սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Յուրի Գասպարյանը:

Էդգար Ապրեսյան

 

4,946 Comments