03 Dec

Այսօր կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում տեղի ունեցավ բանավեճի ակումբի կողմից կազմակերպված ներֆակուլտետային խաղը: <<ՀՀ-ում կինը հասարակության լիարժեք անդամ է>> թեմայով:
Բանավեճի ժյուրիի կազմում էին Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ-ի փոխնախագահ Էլյա Խաչատրյանը և ՀՊՄՀ ՈւԽ բանավեճի ակումբի նախագահ Աննա Մկրտչյանը: Խաղին ներկա էր նաև ԿՔԱ ֆակուլտետի նախագահ Սասուն Մարտիրոսյանը, ով ողջունեց խաղի մասնակիցներին և մաղթեց հաճելի և դրական խաղ:Խաղը ընթացավ մասնակիցների <<կողմ>> և<< դեմ >> դիրքորոշմամբ: Երկու կողմերն էլ առաջ քաշեցին իրենց փաստարկները և պնդեցին իրենց տեսակետները: Խաղը ընթացավ բավականին ակտիվ և հաճելի մթնոլորտում: Խաղի վերջում ՝մինչ արդյունքների ամփոփումը ,ժուրին հայտնեց իր կարծիքը խաղի վերաբերյալ և մեջբերեց, որ օրենքը օրենք չի կարող լինել եթե նրա ետևում չկա գործադրելու կարող ուժ>>: Այնուհետև հայտարարվեց խաղի արդյունքները, ոչ մեծ հաշվի տարբերությամբ հաղթեց <<կողմ>> թիմը:
12312266_1651570098416502_420884239_n12312010_1651570108416501_1856874638_n