03 Dec

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկվեց «Տարվա երգիչ» ներբուհական նախագիծը:
Ժյուրիի կազմում էին «The beautiful project» խմբի մեներգիչ, ղեկավար, մի շարք հեռուստանախագծերի հեղինակ, պրոդյուսեր Անդրեյ Սիմոնյանը, ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, երգչուհի Սոնա Ռուբենյանը և Մերի Ռուբենյանը: Մասնակիցները հանդես եկան վիճակահանության ժամանակ իրենց բաժին ընկած համարների հերթականությամբ: Նշենք, որ մասնակիցները 11-ն էին, ովքեր ներկայացնում էին իրենց ֆակուլտետները: Միջոցառման ընթացքում հնչող երգերը տարբեր էին, սակայն մասնակիցների կատարումները չէին զիջում միմյանց։ Այդ իսկ պատճառով ժյուրիի անդամները մեծ դժվարությամբ որոշեցին, թե ովքեր պիտի զբաղեցնեն առաջին երեք հորիզոնականները։ Երկար և բարդ քննարկումներից հետո հայտնի դարձան հաղթողների անունները: Եվ այսպես, 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Տաթևիկ Այվազյանը, 2-րդ հորիզոնականը՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Պետրոսյանը, իսկ 1-ին պատվավոր հորզոնականը զբաղեցրեց Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Թամարա Խուբլարյանը: Նաև հայտարարվեց ժյուրիի համակրանք ստացած ուսանողի անունը՝ Կրթության հոգեբանության և սոցիոլագիայի ֆակուլտետի ուսանողուհի Սոնա Գրիգորյան: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթողին հանձնեցին Սուրեն Եղիազարյանի և Վարդան Գալստայնի կողմից գրված երգ: