19 Dec

ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր ներհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթ,որը իր ֆորմատով տարբերվում էր անցկացրած խաղերից:Այն ընթանում էր երկու փուլերով՝10-ական հարցերով:Խաղի ֆորմատը հետևյալն էր՝ թիմային, գործում էր <<Ինչ՞,որտեղ՞,երբ՞>>ֆորմատը,իսկ երկրորդը ՝անհատական բնույթ ուներ:Անհատհական խաղի թեման <<Ֆուտբոլն>> էր:Խաղի հարցերը նախապես կազմվել և մշակվել էին կազմակերպիչների կողմից:Ժյուրիի կազմում էին ՀՊՄՀ Ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս Պետրոսյանը և ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի ներկայացուցիչ Հ.Գուսիկյանը:Երկու փուլերում էլ կողմերը ցուցաբերում էին առավել ակտիվություն:Լարված ու համառ մրցապայքարի արդյուքում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: :Երկրորդ տեղը զբաղեցրեց Սկզբնական կրթության ֆակուլտետը,իսկ երրորդ տեղը հանձնվեց Բանասիրականի ֆակուլտետին:Հաղթող թիմը ստացավ պատվոգիր և գրքեր:Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ֆակուլտետները նույնպես պարգևատրվեցին պատվոգրերով:
Իսկ անհատական խաղում հաղթող ճանաչվեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Ավետիսյանը,ով պարգևատրվեց հաղթական գավաթով:
Ինտելեկտուալ խաղի ավարտին տեղի ունեցավ միջոցառման փակման արարողությունը: Միջոցառման մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով:Մասնակիցները և ժյուրիի անդամները շնորհավորեցին միմյանց և շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր խաղի համար:
10008617_1663565453885619_1083837515_n12367025_1663565447218953_774455981_n