26 Dec

Ուրախ դեմքեր,դիմակներ ,ջերմ մթնոլորտ ,գեղեցիկ զարդարված տոնածառ ,հաճելի և որակյալ երաժշտություն .ՀՊՄՀ –ում ամանորյա դիմակահանես է :
ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ այնքան սպասված և ավանդույթ դարձած ամանորյա դիմակահադեսը:Դիմակահանդեսի նպատակն ուսանողներին մի պահ առօրյա մտորումներից և քննական շրջանից կտրելն էր ,նախատոնական տրամադրությամբ ապահովելը.չէ՞ որ ասում են` ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես կընթանա այն :
Երեկոյի բարձր և անզուգական տրամադրությունն ապահովեցին երեկոյի հատուկ հյուրերը:Իսկ ահա զվարճալի խաղերն էլ ավելի ոգևորեցին ուսանողներին:
Երեկոյի ընթացում տեղի ունեցավ նաև ուսխորհրդյան մրցանակաբաշխությունը , որի ժամանակ հնչեցին լավագույն ակումբի, հանձնաժողովի և ֆակուլտետային լավագույն ուսանողական խորհրդի անվանումները ` Ինտելեկտուալ ակումբ,Մամուլի և լրատվության հանձնաժողով,Հատուկ կրթության ֆակուլտետ,իսկ ֆակուլտետի լավագույն նախագահ ճանաչվեց Կենսաբանության,քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ՈւԽ նախագահ Սասուն Մարտիրոսյանը : Նաև հատուկ պատվոգրերով պարգևատրվեց ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի ակտիվ անդամ,ՀՊՄՀ ՈւԽ Շախմատի,սպորտի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի նախագահ Սուրեն Եղիազարյանը, ով երկար տարիներ ծավալել է հասարակական ակտիվ գործունեություն և ունեցել է մեծ ավանդ:Պարգևատրվեց նաև ՀՊՄՀ աղջիկների ֆուտբոլի հավաքականը ,որը Հայաստանի բուհերի 16-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով աղջիկների ֆուտզալի գարնանային և աշնանային մրցաշարի հաղթող ճանաչավեց :Հատուկ պատվոգրով պարգևատրվեց մարզիչ Սուրեն Բարսեղյանը:
Երեկոն այքնան տրամդրող էր և անկաշկանդ ,որ նախորդ տարվա սիրո անզուգական խոստովանությունը ունեցավ շարունակություն .տեղի ունեցավ աննախադեպ հարսանեկան արարողություն:
ՀՊՄՀ ուսանողուհի Տիրուհի Գևորգյանը hpmhux.am –ի հետ զրույցում ասաց ,որ շատ լավ միջավայր է ,որը նպաստում է նաև նոր ծանոթությունների հաստատմանը ,նոր ընկերների ձեռքբերմանը,օգնում է ուսանողներին ազատվել քննական սթրեսից ,իսկ վերջում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:
PHM_9423PHM_9413PHM_9238PHM_9225PHM_9208PHM_9208PHM_9202PHM_9146PHM_9136PHM_9081