22 Jan

<<Ամենախելացին> >նախագիծն աշխարհահռչակ SONY Pictures ընկերության < >ինտելեկտուալ խաղի հայկական տարբերակն է, որը Հայաստանում իրականացնում է Արմենիա Թիվին: Շատերին հայտնի <<Самый Умный>>անվանումը կրող այս ձևաչափն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում:
Մեկնարկել է «Ամենախելացին» հեռուստանախագծի երրորդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել Հայաստանի և Արցախի Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող բակալավրիատի ԱՌԱՋԻՆ և ԵՐԿՐՈՐԴ կուրսի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ:
Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.am կայքի «Ամենախելացին» բաժինը և լրացնել հայտադիմումի օրինակը:
Հայտագրման փուլն ավարտվելուց հետո, ուսանողները կստանան հեռախոսազանգ մեր աշխատակիցների կողմից և կհրավիրվեք գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի:
Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:
Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա կստանա հեռախոսազանգ և կդառնա ՛՛Ամենախելացին՛՛ հեռուստախաղի երրորդ եթերաշրջանի մասնակիցը:
Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի ընդհանուր զարգացվածության մակարդակը:
Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am կայք, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 36 12 13, 091-36 12 13:
Խաղի մասնակցության հայտն ԱՆՎՃԱՐ է:
Մասնակիցների սահմանափակում չկա:
12630777_843161945781492_570816253_o