23 Jan

ՀՊՄՀ ԿՀՍ ֆակուլտետի Կազմակերպչական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գեղեցիկ անակնկալ՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ: Ֆակուլտետի Ուսանողական խորհրդի ուսանողուհիները պատրաստել էին սիրո վերաբերյալ հետաքրքիր և գեղեցիկ բացիկ-աֆորիզմներ և աղի բլիթներ, որոնք բաժանեցին տարբեր ֆակուլտետի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին, համալսարանի աշխատակիցներին և այլոց:
Ըստ տոնի ավանդույթի աղի բլիթնրը պետք է պատրաստի երջանիկ ամուսնացած կինը, իսկ մեր աղի բլիթները պատրաստեց Մանկավարժություն և հոգեբանություն 2-րդ կուրսի /մագիստրատուրա/ ուսանողուհի, նորահարսիկ՝ Լուսինե Անդրեասյանը:
ԿՀՍ ֆակուլտետի ՈՒսանողական խորհուրդը փոքրիկ անակնկալ մատուցելով մեծ սեր, ջերմություն և համերաշխություն է ցանկանում բոլորին:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը միանում է շնորհավորանքներին :Մաղթում ենք անսպառ սեր և ծով երջանկություն :
12576366_1675309026044595_1568831067_n

12584137_1675313199377511_2092688965_n

12570866_1675310239377807_608259501_n

12626138_1675309012711263_799988800_n