28 Jan

Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում յուրաքանչյուր սերնդի և նրա առանձին անդամի կողմից, ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով:
Հենց այս միասնությունն ապահովելու համար 24 տարի առաջ էր , երբ ստեղծվեց , բարգավաճեց ու զորացավ մեր բանակը ՝ հայկական բանակը :24 երկար ու ձիգ տարիների ընթացքում մեր հզոր բանակը պայքարեց, կռվեց , հաղթեց ու ցույց տվեց ամբողջ աշխարհին հայի ուժն ու զորությունը :Ու այսքան տարի անց մեր բանակը նորից մարտունակ է , նորից պատրաստ՝ կռվելու և թշնամուն ջախջախելու : Թեհլերյանից մինչև Նժդեհ, Նժդեհից մինչև Վազգեն Սարգսյան , Բեկ ու Արմեն Հովհաննիսյան պայքարել ու պայքարում ենք մեր երկրի համար։
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է հաղթած երկրի հաղթանակած բանակի 24-ամյակը : Թող մեր բանակը լինի մարտունակ, սահմանները լինեն խաղաղ ու հանգիստ,որ հայ զինվորը հանգիստ տուն դառնա,հայրենիքի առաջ իր պարտքը կատարի խաղաղ երկնքի տակ։
Աստված ձեզ պահապան,սիրելի՛ զինծառայողներ,զինվորականներ։ Ձեր ուժը, խիզախությունը, մարտական և հաղթական ոգին թող միշտ ուղեկցեն ձեզ։ Ձեր միասնականության և անկոտրում կամքի շնորհիվ այսօր ապրում ենք խաղաղ, անվախ, ինչի համար էլ հպարտորեն և երախտագիտությամբ ասում ենք.
–Շնորհակալ ենք…
DSC04942DSC04985