12 Feb

ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին մասնակիցները, ,ուսանողները,արվեստասեր հյուրերը, ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահը ,անդամները:
Ցուցահանդեսի բացումը սկսվեց «Հայր մեր» Տերունական աղոթքով,որի շնորհիվ էլ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը փոխանցվեց ներկաներին:Խոսքը տրվեց ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի,Կերպարվեստի ամբիոնի վարիչ Ֆարաոն Միրզոյանին:Նա շնորհավորեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց Արարատյան Հայրապետական թեմին ,այդպիսի նախաձեռնության համար: Նա նշեց,որ ցուցահանդեսի ճիշտ կայացման համար կազմակերպվել են դասախոսություններ Սուրբ Սարգիս տոնակատարության մասին՝ ավելի կոնկրետ և ճիշտ ըմբռնումով ստեղծագործելու համար:
Խոսքը տրվեց սրբազան Տեր Եսային,ով Նավասարդ արքեպիսկոպոսի անունից շնորհավորանքներ և շնորհակալական խոսք փոխանցեց մասնակիցներին և կազմակերպիչներին:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Խաչատրյանը hpmhux.am -ի հետ զրույցում ,նշեց ,որ նման ցուցահանդեսները շատ կարևոր են ուսանողների համար. ինքնադրսևորման ձև է ,ստեղծագործությունները հասարակության լայն շերտերին ներկայացնելու լավ հնարավորություն:
Ցուցահանդեսի մասնակիցները ստացան շնորհակալագրեր:
Բոլոր ներկաները իրենց հիացմունքն էին արտահայտում և շնորհակալություն հայտնում գեղեցիկ ցուցահանդես-մրցույթի համար:
12736110_1567147400242209_843240867_n12714217_1567147386908877_204993614_n12696094_1567147390242210_1638357416_n