24 Feb

Այս անգամ հայտարարությունն այլ կերպ է տրվելու… սիրելի՛ ընկերներ,իմացե՛ք բոլորդ, տեղեկացե՛ք, որ…
Ամեն տարվա պես ֆակուլտետային ուսանողական խորհուրդները և Կենտրոնական ուսանողական խորհուրդը համատեղ ուժերով կազմակերպում էին մի շարք միջոցառումներ, կազմում էին նմանը չունեցող ծրագրեր և ,որ ամենակարևորներից է, դա անում էին սիրով, ընկերական ջերմ ու մաքուր միջավայրում,համախմբվում էին ՝ դառնալով միասնական մի ներուժ ,որին ընդառաջ կարող էին գնալ և մրցել միմիայն լավագույն անցյալ ունեցող ներկայիս ուսանողական կառույցները:
Հպարտանալու առիթներ շատ-շատ ենք ունեցել ,բայց սա եզակի առիթ է։ Տարվա լավագույն ուսանողական կառույցն ենք՝ երբեմնի իրականություն և այժմյան փաստ…
Ասում են՝ խոսքերն ավելորդ են, միշտ, ամենուր փաստեր են անհրաժեշտ…Ահա և այն փաստը,որն ապացույցն է մեր լավ աշխատանքի,այն ջանքերի ,որոնք միանշանակ ծառայում էին և դեռ երկար ծառայելու են ուսանողներին…
Կեցցե՛ս ՀՊՄՀ ՈՒԽ ողջ կազմ: Կեցցե՛ք, սիրելի՛ ընկերներ, սա բոլորիս հաղթանակն է,սա մեր միասնականության,աշխատասիրության , նվիրվածության երաշխիքն է: Մեր Ուսանողական խորհրդի պատիվը բարձր ենք պահելու.սա նոր լավագույն ծրագրերի սկիզբն է միայն…
Բարի գալուստ նոր ուղի , նոր հաղթանակած ճանապարհ: Բոլորիս անունից ենք ասում՝ հպարտ ենք,որ ՀՊՄՀ ՈՒԽ-ական ենք…