01 Mar

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի աջակցությամբ Երաժշտության բաժնի հեռակա ուսուցման համակարգում սովորող հինգերորդ կուրսի ուսանողները կազմակերպել էին երաժշտական միջոցառում: Հաշվի առնելով միջոցառման կազմակերպման կարճ ժամանակահատվածը՝ կարող ենք ասել,որ այն կայացած միջոցառում էր:Գոհ էին թե՛ մասնակիցները, թե՛ հանդիսատեսը:Ամբողջ ընթացքում մասնակիցների և հյուրերի անբաժան ընկերներն էին ոգևորվածությունը և բարձր տրամադրությունը: Միջոցառման ժամանակ հնչեցին ամենատարբեր ոճի ստեղծագործություններ: Եղան նաև ուսանողների հեղինակային ստեղծագործությունների պրեմիերաներ,որոնք միանգամից սիրվեցին բոլորի կողմից: Հիմնականում հնչեցին աշխարհահռչակ երգահան,դաշնակահար Յաննիս Քրիսոմալիսի ստեղծագործությունները: Սակայն ուսանողները ոչ միայն կատարում էին բուն ստեղծագործությունները,այլև հնչեցնում նոր գործիքավորումներով երաժշտություններ: Միջոցառման մասնակիցներն արժանացան շնորհավորական ուղերձների և հավանության՝ իրենց կատարած բարդ ու պատասխանատու,կայացած միջոցառման համար:
Վերջում ՀՄՊՀ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանի կողմից բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր՝երաժշտական միջոցառում կազմակերպելու համար:
12804598_494673714037946_1595763546_n