16 Mar

Հարգելի´ ուսանողներ, մեկնարկում է ՀՊՄՀ ասմունքի միջֆակուլտետային մրցույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնց տվյալները համապատասխանում են մրցույթի կանոնադրությանը և չափանիշներին: Մրցույթի կանոններն են.
1.Յուրաքանչյուր ֆակուլտետից պետք է մասնակցի լավ ասմունքող մեկ ուսանող:
2.Մրցույթ-միջոցառման 1-ին մասում մասնակիցները պետք է ներկայացնեն որևէ հայ հեղինակի բանաստեղծություն, 2-րդ մասում՝ որևէ օտար հեղինակի օտարալեզու բանաստեղծություն /կախված նրանից, թե մասնակիցն ինչ օտար լեզվի է տիրապետում/:
3.Հայ հեղինակների բանաստեղծությունները պետք է լինեն 50-ից 100 տողի սահմաններում, իսկ օտար հեղինակների օտարալեզու բանաստեղծությունները՝ մինչև 50 տողի սահմաններում:
4.Բանաստեղծությունները պետք է լինեն մայրության,սիրո,գեղեցկության թեմաներով:

Դիմում -հայտերն ընդունվում են մինչև մարտի 25-ը:Դիմումները ներկայացնել Ուսանողական խորհրդին: