18 Mar

Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա ՀԿ-ի թիմը և << Սինոփսիս Արմենիա>> ՓԲԸ հանրության հետ կապերի ղեկավար՝ Գայանե Մարկոսյանը <<Վարպետության դաս>> ձևաչափով անցկացեցին հանդիպում ՀՊՄՀ-ի ուսանողների հետ:
Առաջին անգամ «ՆՓԱԿ»-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային 13-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրած ինտերակտիվ դասախոսությունը, մասնագետների բարձր գնահատականի արժանացավ: Այնուհետև որոշում կայացվեց վարպետության դասը ներկայացնել նաև լրագրության, հոգեբանության, սոցիալական մանկավարժության և հանրային կապերի մասնագիտությունները ստացող ուսանողներին:
Հանդիպումը կազմակերպվել էր Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ֆակուլտետի դեկան՝ Ռուզաննա Պետրոսյանի համատեղ ջանքերով:
Ուստի այս անգամ Աուդիո-Վիզուալ թիմի “թիրախային” խումբն էին Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները:
Վարպետության դասի խորագրերը երկուսն էին՝ «Լրագրողը որպես սոցիալական խնդիր կրող», «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելումը սոցիալական գովազդի միջոցով»: Դասախոսությունը վարեց “Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա” ՀԿ-ի նախագահ, ռեժիսոր, սոցիալական գովազդի մասնագետ Արզուման Հարությունյանը:
Հանդիպումն անցավ ջերմ ինտերակտիվ մթնոլորտում. ներկայացումը կառուցված էր այնպես, որպեսզի ներկաները իրենք քայլ առ քայլ անցնեն սոցիալական հոլովակների միջոցով թրաֆիքինգի եզրույթի տարածման, գրագետ լուսաբանման և կանխարգելման բոլոր առանձնահատկությունները: Արզուման Հարությունյանը ներկայացրեց լսարանին թրաֆիքինգին նվիրված սոցիալական գովազդի ստեղծման ամբողջական ճանապարհը՝ գաղափարի ծնունդից սկսած, պատվիրատույի հետ ճիշտ աշխատելուց, եզրույթներն ու սիմվոլները ճիշտ օգտագործելուց, ընդհուպ մինչև հոլովակի հեռարձակումը:
Հանգամանալից անդրադարձ կատարվեց թրաֆիքինգ տերմինին, ուսանողների հետ համատեղ բանաձևվեց հավաքագրում, տեղափոխում, փոխանցում, թաքցնում, ձեռք բերում, շահագործում բառերը, հոլովակային ձևաչափով լուսաբանվեց մարդկանց թրաֆիքինգի տեսակների և առաջացման հնարավոր պատճառները և ամփոփվեց ստացված գիտելիքները՝ դուրս բերելով իրազեկման բարձրացման միջոցներն ու տարատեսակները:

Ներկայացման ընթացքում ցուցադրված հոլովակները, որոնք նկարահանվել են «Աուդիո Վիզուալ»-ի կողմից տարբեր տարիների ընթացքում, քննարկումների և մասնագիտական վերլուծությունների էին վերածվում:
12527705_210751979283961_841477673_n