21 Mar

Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը հայտարարում է ստեղծագործական մրցույթ չափածո ժանրում ստեղծագործողների համար՝ մայրության և գեղեցկության թեմայով:

Մրցույթի պայմանները՝

1. Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի տարբեր ֆակուլտետի ուսանողներ:
2. Մեկ մասնակիցը կարող է ուղարկել մեկ ստեղծագործություն :
3. Ստեղծագործությունը ունի ժանրային և թեմատիկ սահմանափակում :
4. Ստեղծագործական մրցույթի սկիզբը կլինի մարտի 21-ից մինչև մարտի 31-ը:
5. Ստեղծագործությունները ուղարկել հետևյալ Էլ. Փոստին՝ banasirakanux@list.ru, նշելով ֆակուլտետ, բաժին, կուրս, անուն ազգանուն և հեռախոսահամար: