08 Apr

Ապրիլի 7-ին,ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը կազմակերպել էր ցուցահանդես,որը նվիրված էր գարնանային գեղեցիկ տոներից մեկին՝ Մայրության և գեղեցկության տոնին:Ցուցահանդեսում ներկայացված էին գեղարվեստական ոճով պատկերված ամենատարբեր աշխատանքներ:Ամբողջ ընթացքում ջութակի գեղեցիկ հնչյուններով ցուցահանդեսը զարդարեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության բաժնի ուղանողները:Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Սարգիս Էլբակյանը: Մինչ ցուցահանդեսին անդրադառնալը բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին Արցախում զոհված հայ որդիների հիշատակը:Դեկանը նշեց,որ հենց նրանց շնորհիվ է,որ այսօր կարողացել ենք այսպիսի գեղեցիկ միջոցառում իրականացնել,ներկա գտնվել,շարունակել սովորել և ապրել բնականոն հունով:Միայն ցավ է պատճառում այն հանգամանքը,որ այս ամենը ի կատար է ածվել մեր հերոս որդիների արյան գնով:Նա գնահատեց այն,որ այս դժվարին օրերին երիտասարդ ուսանողը կարողացել է ստեղծագործել և ներկայացնել սիրով լի ստեղծագործություններ:Պարոն Էլբակյանը շնորհավորեց բոլոր մայրերին և գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ ցանկանալով անսպառ հաջողություններ և ընտանեկան մեծ երջանկություն:Այնուհետև շնորհավորական խոսքերով հանդես եկավ նաև Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Անուշ Եղիազարյանը:Նա ասաց,որ միշտ ցանկացել է տեսնել աշխատասեր ուսանողի,այնիսի մեկին,որի միջոցով կկարողանանք տեսնել վաղվա օրվա նշանավոր ստեղծագործողին և հպարտանալ նրանով:Նաև խոսքը տրամադրվեց ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանին:Նա ևս շնորհավորեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ հավելելով,որ այսօրվա սերունդն է նոր սերնդի կրթողն ու դաստիարակողը,հայ տղամարդուն ոգեշնչողն ու ոգևորողը:Այս օրը մեր բոլորի մայրերի տոնն է,այն մայրերի,ովքեր լույս աշխարհ են բերել հայոց բանակում անձնվիրաբար ծառայող և հայրենիքի համար իրենց կյանքը տվող հայ հերոսներին: Նա շնորհակալություն հայտնեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար:Լավագույն աշխատանքներով ներկայացած ուսանողներին հանձնվեցին մրցանակներ:Այնուհետև ազդարարվեց ցուցահանդեսի բացումը:Իսկ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Զարուհի Խաչատրյանը հավելեց, որ այս ցուցահանդեսը կազմակերպել էր,որպեսզի արվեստասեր հյուրերին ներկայացնի ուսանողների անդրադարձը գարնանային ամենագեղեցիկ տոնին,որի թեմայով ստեղծագործել են շատ անվանի նկարիչներ:
12920251_1721138934796989_1798325441992910994_n12931063_1721159171461632_2068254245545438158_n