08 Apr

Ողջ հայությունը ամեն կերպ փորձում է հայ զինվորի կողքին լինել, նրան քաջալերել և մեծ ուժ հաղորդել՝ հորդորելով, որ պայծառ արևը մեզ համար է փայլում, խիզախ արծիվներն են բարձունքում, և հայը երբեք ծնկի չի գալու:Այդ նույն ոգին են հաղորդում ՀՊՄՀ ուսանողները և համալսարանի ողջ անձնակազմը:Նրանք ամեն կերպ աջակցում են զինվորներին:Համալսարանն ունի Ղարաբաղ գնացող ուսանողների կամավոր գրված ցուցակներ: Մի հոծ բազմություն ցանկանում է իր զինվորի կողքին կանգնել և կռվել իր ազգի համար,հայ ազգի համար: Ցուցակագրվում են ոչ միայն տղաները, այլև նուրբ, բայց խիզախ և մարտնչող հայ աղջիկները,ովքեր ուժ են ներշնչում հայ զինվորին և հպարտանում են, որ նման հայրենասեր ու արի տղաներ են նրանց պաշտպանները: Զինվորներին ուղարկել են և շարունակում են ուղարկել բոլոր այն անհրաժեշտ, կարևոր իրերը և ուտելիքները, որոնք զինվորին հարկավոր են: Ուսանողները նաև պատրաստակամորեն արյուն են հանձնել: Նրանք շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել և վստահ են, որ, միմյանց կյանք փրկելով ու օգնելով, դուրս ենք գալու այս վիճակից՝ ապացուցելով, որ հայը միշտ էլ հաղթանակած է և ամուր սյունի պես կանգուն ու հաստատակամ:
Մեր զինվորների ու մեր հայրենիքի բարօրության համար այսօր մանկավարժական համալսարանի ուսանողներն ինքնակամ հավաքել են գումար և ողջ հասույթը փոխանցել Արցախ :