22 Apr

Հայոց պահանջատիրության ձայնն ամեն տարի ապրիլի 23-ին բարձրաձայնվում է ավանդական դարձած ջահերով երթի ընթացքում: Մեր երթը պահանջատիրական է, մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել երթին:
Մեր մեծ հայրենիքը գերեվարված է, ոճիրը` անպատիժ: Մենք չե՛նք լռելու և միշտ արթուն ենք պահելու Հայ դատն ու պահանջատիրության հարցը:
Հարգելի՛ ուսանողներ, խնդրում ենք վաղը` ապրիլի 23-ին՝ ժամը 19:00, հավաքվել Կոմիտասի անվան պուրակում (Կոնսերվատորիայի դիմաց), որից հետո կմիանանք երթին: