26 Apr

«Ո՞վ է համալսարանում ամենագլխավորը՝ իհարկե ուսանողը. ինչքան լավ է զգում իրեն ուսանողը, այնքան հզոր և ուժեղ է համալսարանը»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ տարբեր սպորտաձևերի աղջիկների և տղաների թիմերի միջֆակուլտետային մրցումների բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս և հրաձգություն սպորտաձևերում կմրցեն ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետների, № 57 դպրոցի և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի թիմերը:
Ի դեպ, 6 օրյա մրցումները կգնահատի մրցաշարին մասնագիտական աջակցություն ցուցաբերած Շախմատի և սպորտի ամբիոնի դասախոսներից կազմված ժյուրին:
aspu.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրեց, որ մինչ օրս մրցումներն անցկացվել են ըստ սպորտաձևերի, սակայն Ուսանողական խորհրդի և Սպորտի, շախմատի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ այսուհետ դրանք կանցկացվեն համատեղ:
«Սպորտի բնագավառում ևս աբովյանականները հաճախ են ունենում նշանակալի հաջողություններ, ինչին նպաստում է բուհի ղեկավարության՝ սպորտի, առողջ ապրելակերպի հանդեպ մեծ ուշադրությունը»,-նշեց Ներսիկ Մարգարյանն ու հավելեց՝ արվում է ամեն ինչ, որ ուսանողները հաջողությամբ մասնակցեն նաև միջբուհական մրցաշարերին:
Նշենք, որ մրցաշարը կազմակերպվել է Ուսանողական խորհրդի Սպորտի, շախմատի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի (նախագահ՝ Սուրեն Եղիազարյան), ֆակուլտետային հանձնաժողովների ջանքերով և Շախմատի և սպորտի ամբիոնի աջակցությամբ:
1a0ad0de3e259bedd0

d64783476d1ea76278

e2975418a599eafdbd

f1468259c0cc10a9afe2975418a599eafdbd1a0ad0de3e259bedd0

Աղբյուրը՝ aspu.am