27 Apr

Երեկ վաղ առավոտից Խ. Աբոյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տիրում էր մրցակցային տրամադրություն: Երեկ մեկնարկեց Ուսանողական խորհրդի Սպորտի, շախմատի և առողջ ապրելակերպի հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս և հրաձգություն սպորտաձևերի միջֆակուլտետային մրցաշարը:
ՀՊՄՀ-ի 10 ֆակուլտետները, № 57 դպրոցը և Հենակետային (ավագ դպրոց) վարժարանը յուրաքանչյուր սպորտաձևի համար կազմել էր իր թիմերը, որոնք երեկ և այսօր մրցեցին տարբեր սպորտաձևերում:
Երեկ՝ ապրիլի 26-ին, աղջիկների վոլեյբոլի մրցաշարում մրցում էին Կուլտուրայի և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմերը, Օտար լեզուների և Հատուկ կրթության ֆակուլտետի թիմերը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Կուլտուրայի ֆակուլտետի և Օտար լեզուների ֆակուլտետի թիմերը: Աղջիկների ֆուտբոլի մրցաշարում մրցում էին Օտար լեզուների ֆակուլտետի և Հատուկ կրթության ֆակուլտետի թիմերը, հաղթող ճանաչվեց Օտար լեզուների ֆակուլտետի թիմը: Տղաների ֆուտբոլ՝ Հենակետային վարժարան և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ և Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Հենակետային վարժարանի և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի թիմերը:
Այսօր՝ ապրիլի 27-ին, շախմատ սպորտաձևում 3-րդ հորիզոնականին արժանացավ Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմը, 2-րդ հորիզոնական՝ Կուլտուրայի ֆակուլտեի թիմը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի թիմը: Աղջիկների վոլեյբոլ՝ Սկզբնական կրթության ֆակուլտետ և Հենակետային վարժարան, Բանասիրական ֆակուլտետ և Օտար լեզուների ֆակուլտետ, Գեղարվեստական կրթության ֆակուլտետ և Հատուկ կրթության ֆակուլտետ, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Հենակետային վարժարանի, Օտար լեզուների ֆակուլտետի և Հատուկ կրթության ֆակուլտետի թիմերը: Աղջիկների ֆուտբոլ՝ Հատուկ կրթության ֆակուլտետ և Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Պատմության և իրավագիտության ֆակուլտետ և Կուլտուրայի ֆակուլտետ, հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Գեղարվեստական կրթության ֆակուլտետի և Կուլտուրայի ֆակուլտետի թիմերը: Տղաների ֆուտբոլ՝ Պատմության և իրավագիտության ֆակուլտետ և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, հաղթող ճանաչվեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմը:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է հաղթող թիմերին, շնորհակալություն հայտնում մյուս բոլոր թիմերին մասնակցության համար և մաղթում բազում հաղթանակներ կայանալիք հաջորդ սպորտաձևերում:
e2975418a599eafdbd

1a0ad0de3e259bedd0

13115861_628313837319966_1273733387_n

13084175_628314040653279_947498343_n

13101379_628313933986623_1582323215_n

13115533_628313787319971_599412944_n