30 Apr

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում մրցակցությունը դեռ շարունակվում է տարբեր սպորտաձևերում: Յուրաքանչյուր թիմ փորձում է պատվով հաղթահարել իրեն հասած փորձությունը:
Երեկ՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցավ հրաձգության մրցաշարը, որի արդյունքում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը արժանացավ 3-րդ հորիզոնականին, Օտար լեզուների ֆակուլտետը՝ 2-րդ հորիզոնականը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Բանասիրական ֆակուլտետը:
Տղաների սեղանի թենիսի մրցաշարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականը՝ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, 1-ին հորիզոնականը՝ Կուլտուրայի ֆակուլտետը: Աղջիկների սեղանի թենիսի մրցաշարում 3-րդ հորիզոնականին արժանացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականին՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը, 1-ին հորիզոնականին՝ Հենակետային վարժարանը: Աղջիկների ֆուտբոլի մրցաշարում 3-րդ հորիզոնականին արժանացավ Հատուկ կրթության ֆակուլտետը, 2-րդ հորիզոնականին՝ Կուլտուրայի ֆակուլտետը, 1-ին հորիզոնականին՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետը:
Այսօր՝ ապրիլի 30-ին, տեղի ունեցավ աղջիկների ֆուտբոլի մրցաշարը, որին մասնակցում էին Կուլտուրայի ֆակուլտետի և Վարժարանի թիմերը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Կուլտուրայի ֆակուլտետի թիմը: Տղաների ֆուտբոլի մրցաշարին մասնակցում էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և Կուլտուրայի ֆակուլտետի թիմերը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի և Վարժարանի թիմերը, և հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմերը: Տղաների վոլեյբոլի մրցաշարին մասնակցում էին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի և Կուլտուրայի ֆակուլտետի թիմերը, Հենակետային վարժարանի և Պատմության և իրավագիտության ֆակուլտետի թիմերը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի և N57 դպրոցի թիմերը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի թիմերը, որի արդյունքում հաղթող ճանաչվեցին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, Հենակետային վարժարանի, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի թիմերը:
ՀՊՄՀ ՈՒԽ շնորհավորում է բոլոր թիմերին մասնակցության համար և մաղթում բազում հաղթանակներ կայանալիք հաջորդ սպորտաձևերում:
HAK_6159

HAK_6172

HAK_6179

HAK_6194

HAK_6460

HAK_6466

HAK_6473

HAK_6489