15 Sep

Սեպտեմբերի 16-ին` ժամը 13:00-ին, Խաչատուր Աբովյանի՝ Քանաքեռում գտնվող տուն-թանգարանում տեղի կունենա նրա անունը կրող Հայկական պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսի ուսանողների երդման արարողությունը:
Միջոցառման ներկա են լինելու ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը,
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը:
Հանդիսավոր երդման արարողությանը կհաջորդի տոնական համերգ:
1