16 Sep

imgl0006«Լավ կրթությունն անհրաժեշտություն է, քանի որ մեր պետությանը պետք են գրագետ երիտասարդներ: Այսօրվա արարողությունը խորը իմաստ ունի. դուք մանկավարժական համալսարանի ուսանողն եք, որը ևս մի քայլ է ծառայելու ազգին»,-այսօր Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացած ՀՊՄՀ-ի առաջին կուրսերի ուսանողների երդման արարողության ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի, Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ բուհն ամեն տարի ավելի է կատարելագործում կրթական ծրագրերը՝ ուսանողների առջեւ բացելով գիտության նոր ուղիներ:

Առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ նկատելով, որ այսօրը հիշարժան է 1200 ուսանողների համար, որոնք ևս դարձան աբովյանականների ավանդական մեծ ընտանիքի անդամները. «Առաջիկա տարիները, որն անվանում են ուսանողական, մի շրջան է՝ լի իմաստությունով, առանձնակի ջերմությամբ, որի ընթացքում ձեռք են բերվում գիտելիքներ: Բուհն ավարտելուց հետո դուք ոտք կդնեք ազգային կարևորագույն հաստատություն՝ դպրոց և կաշխատեք նոր Հայաստանում, քանզի ապրելու և գործելու եք նոր սահամանդրության պայամաններում, որը պահանջում է ժովորդավարության զարգացման նոր աստիճան: Պետք է ձգտենք համապատասխանել նոր որակներին, լինել հաջողակ և արժանի մեր ժողովրդին, դպրոցի լավագույն ավանդույթներին»:

Երդմանռության տոնական ձեռնարկին այս տարի ներկա էր նաև Աժ պատգամավոր, Մանկավարժական համալսարանի շրջանավարտ և բուհի Խորհրդի անդամ Ռուզան Մուրադյանը, ով վերհիշելով իր ուսանողական տարիները, մեծ ակնածանքով շնորհավորեց ներկաներին՝ մասնագիտական ճիշտ ընտրության համար:
Աժ պատգամավորը մաղթեց, որ աբովյանականներն ուսումնառության տարիներին հավատարիմ մնան Մաշտոցի ուխտի զինվորը լինելու գաղափարին.«Մանկավարժը շնորհակալ մասնագիտություն է և պատվաբեր աշխատանք: Այս պահից ձեր ուսերին է դրվելու մեր երկրի քաղաքացիների կրթման և դաստիրակությանը գործը: Նորանկախ Հայաստանի սիրելի ապագա մանկավարժներ, ձեզ է վստահված երկիրը հզորանցելու, ուժեղացնելու և նրա սահմաներից դուրս հայ քաղաքացու կերպարը բարձր պահելու պատիվը, թող ձեր ոտնամուտը բարի լինի»:

Ապագա մանկավարժներին դիմելով՝ ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը չթաքցրեց՝ նման լուսավոր և պայծառ դեմքեր տեսնելով, մտքում միայն մի բան է պտտվում՝ երանի. « Աշխարհի ամենահարուստն եք, որովհետև ձերն է ամենամեծ գանձը՝ ժամանակը՝ ձեր ինքնությունը պարզելու, անհատականությունը դրսևորելու, մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հատվածը: Ամենախելացին, որովհետև մասնագիտական ճիշտ ընտրություն եք կատարել. մարդկության դարավոր փորձը սերունդներին փոխանցող, հասարակության զարգացումն ու կյանքը և բոլոր մասնագիտությունների շարունակականությունը ապահովող, մեծերին կրթող, բայց խիստ համեստ և պարզ՝ ուսուցչի մասնագիտությունը»:

Հեղինե Խաչատրյանը հորդորեց ՝ հանգիստ լծվել սովորելու գործին՝ ահպահով ձեռքերում են՝ ՀՊՄՀ-ի ամուր, հուսալի, բայցև զգայուն ու հոգատար ձեռքերում:

Օրվա առթիվ հնչած շնորհավորանքներին միացան նաև ՀՊՄՀ-ի Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանն ու Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:

Անվանի երաժիշտը հորդորեց լինել հաստատակամ, գիտակից՝ հավաստիացնելով, որ առաջիկա տարիները կլինեն ոչ միայն գիտելիքների, այլև մի շարք այլ արժեքների ձեռքբերման տարիներ: Նա հորդորեց կարևորել ոչ թե դիպլոմը, այլ դրա պարունակությունը՝ գիտելիքը:

Ուսանողական խորհրդի ղեկավարն էլ վստահեցրեց՝ ներկաները լավագույն բուհի ուսանողներն են:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ամիրյանն ուրախ է, որ սովորում է հենց Մանկավարժականում:

Հավաստիացնում է՝ ամեն ինչ անելու է, որ բարձր պահի իր կամքով ընտրած մասնագիտությունը.«Այսօրը մեր հիշողություններում կմնա, որպես ուրախ և պայծառ օր, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Համալսարանական առաջին 15 օրերի ընթացքում համոզվեցինք՝ կարվի ամեն բան, որ մեզ զգանք ապահով և հարմարավետ»:

Ապագա աշխարհագետ Ոսկեհատ Սարիբեկյանն էլ ուրախությամբ է նկատում՝ Մանկավարժականում ստեղծված են բոլոր պայմանները՝ լավ մասնագետ պատրաստելու համար: Ապագա մանկավարժին հատկապես գրավել է կրթական նոր՝ ինտերակտիվ համակարգը.այն թույլ կտա առավել արդյունավետ օգտագործել ժամանակն ու առավել շատ մասնագիտական հմտություններ ձեռք բերել:

Հասակակիցների խորհուրդ է՝ տալիս լավ սովորել, ունենալ հիշարժան ուսանողական ակտիվ տարիներ:

Առաջին կուրսեցիների երդման տոնական արարողությանը յուրովի պատրաստվել էին բուհի 10 ֆակուլտետները, իսկ դրանից Բանասիրականում նախքան ձեռնարկի մեկնարկը, 4-րդ կուրսեցիները որպես հուշ նորեկներին նվիրեցին ֆակուլտետի խորհրդանիշներով նարնջագույն վզպատներ:

Երդմնառության արարաղությունն ուղեկցվեց տոնական համերգային ծրագրով:
Աղբյուրը ՝ http://aspu.am/
3e4b75cf372331bf5a

a9fbd01208a561b73f

e29b3e228ba624a070c01d4602c72889d1e3