21 Sep

14449041_1110398792388631_7756705231248848172_n
Հայաստանի երրորդ հանրապետությունը 25 տարեկան է: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Սեպտեմբերի 23-ին` հանրաքվեից երկու օր անց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էին 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 94,39 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ, դեմ` 0,46 տոկոսը:
Անկախությունը արժեք է, գիտակցություն, որը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ «անկախությունը» սոսկ բառ չէ, այն բարձրագույն արժեք է: Անկախություն ձեռք բերելու, թշնամու ոտնձգություններին դիմակայելու եւ սեփական երկիրը պաշտպանելու համար հայորդիներ են զոհվել: Անկախությունը ես եմ, դու ես եւ Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր քաղաքացիները: Իսկ այն պահպանելու առաքելությունը բոլորինս է:
Եվ ուրեմն շնորհավոր տոնդ, ազատ ու անկախ Հայաստան:
14330159_1431172226910799_6253600779667903707_n

14424937_1192716090786645_2645495994527405689_o