28 Sep

hak_2946Սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՊՄՀ արշավների ակումբը կազմակերպել էր այց դեպի Ստեփանավան։ Արշավը եռօրյա էր։ Այն կազմակերպվել էր Ստեփանավանի գեղատեսիլ անտառներից մեկում։ Արշավի ընթացքում ՀՊՄՀ ուսանողները կազմակերպեցին ճանաչողական այցելություն դեպի Էդմոն Լևոնովիչի անվան Սոճու դենդրոայգի: Այնտեղ ծանոթացան այգու ստեղծմանը և տեսան հազվադեպ հանդիպող ծառերի տեսակների։ Արշավի մասնակիցները օրերը անցկացնում էին ակտիվ, հետաքրքիր և բովանդակալից։ Բոլորը պահպանում էին բնությունը, քանի որ այն առաջնահերթ նպատակ էր արշավ մեկնողների համար։ Երեկոները մասնակիցները անցկացնում էին խարույկի շուրջ, որի ընթացքում էլ թևածում էր երգը, պարը, ասմունքը։ Վերադառնալիս բոլորը իրենց հետ տարան վառ հիշողություններ, որոնք կմնան իրենց կյանքի լուսավոր էջերում։hak_2740hak_2964hak_2896

hak_2910