29 Sep

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ՀՊՄՀ ՈՒԽ Բանավեճի ակումբը կազմակերպել էր ճանաչողական սեմինար: Սեմինարի նպատակն էր ակումբ ընդգրկված նորեկ ուսանողներին ծանոթացնել բանավեճի անցկացման նրբություններին: Սեմինարին ներկա էին ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների բանավեճի ակումբի պատասխանատուներն ու անդամները: ՀՊՄՀ ՈՒԽ Բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը` ողջունելով ներկաներին, կարևորեց ուսանողների ակտիվությունն ու հետաքրքրվածությունը բանավեճի նկատմամբ: Այնուհետև, ՀՊՄՀ ՈՒԽ Բանավեճի ակումբի փոխնախագահ Սարգիս Միրզոյանը` մանրամասն ներկայացրեց բանավեճի խաղերի տեսակները, կանոնները ՀՊՄՀ-ում խաղերի անցկացման կարգն ու գնահատման չափանիշները: Այն հարցին, թե որքանով էր կարևոր սեմինարի անցկացումը Ժենյա Պետրոսյանը նշեց, որ ակումբի արդյունավետ աշխատանքի համար կարևոր է, որ ակումբի յուրաքանչյուր անդամ լավ տիրապետի բանավեճի առանձնահատկություններին, հստակ հասկանա ու պատկերացնի, թե ու՞ր է եկել և որքանո՞վ է ակումբը համապատասխանում իր ունակություններին: Սեմինարի կազմակերպիչների խոսքով բանավեճը ուրույն մտածելակերպ զարգացնելու, հաղորդակցման նրբությունները յուրացնելու, գրագետ խոսք կառուցելու և ինքնուրույն կարծիք արտահայտելու լավագույն միջոցն է: 14466199_665296106967183_1155157257_o

14489008_665296243633836_152075930_o

14522479_665296236967170_684172698_o