04 Oct

Ավարտվել է 17-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված հրաձգության մրցումները, որտեղ մասնակցում էին Հայաստանի 9 բուհերը: ՀՊՄՀ-ի թիմում ընդգրկված էին բուհի ուսանողներ՝ Հովհաննես Գուսիկյանը, Պարույր Գալստյանը և Անուշ Նալբանդյանը: Թիմային հաշվարկով նրանք զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը, իսկ անհատական հաշվարկով Հովհաննես Գուսիկյանը՝ 3-րդ պատվավոր հորիզոնականը: Շարունակելով Մանկավարժական համալսարանի սպորտային հաջողությունների շարքը հավելենք, որ օրերս ՀՊՄՀ աղջիկների ֆուտբոլի հավաքականը նախապատրաստվելով հոկտեմբերին կայանալիք 17-րդ մարզական խաղերի ծրագրով ֆուտզալի մրցումներին ընկերական խաղ է անցկացրել Ագրարային համալսարանի թիմի հետ: ՀՊՄՀ-ի աղջիկների ֆուտբոլի հավաքականը 19:1 հաշվով հաղթել է Ագրարային համալսարանի աղջիկների ֆուտբոլի թիմին: Գոլերի հեղինակ են դարձել՝ Անահիտ Աթաղյանը (8 գոլ), Գրետա Գրիգորյանը (4 գոլ), Մարիամ Պետրոսյանը (3 գոլ), Ռիտա Կոմաջյանը (3 գոլ), Լիլիթ Եղյանը ( 3 գոլ):

50d15a0f3d059b96089cc878d08d3e8b