05 Oct

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին ամփոփվեց ՀՊՄՀ ՈՒԽ-ի կողմից ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված շարադրությունների մրցույթի արդյունքները:
Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը: Վերջիններս շնորհավորեցին մասնակիցներին և հաղթողներին, նրանց հորդորելով, որ էլ ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն համալսարանում կայանալիք յուրաքանչյուր մրցույթներին և միջոցառումներին:
«21 –րդ դարն իրավիճակների դար է, որը պահանջում է հերոսներ, գործող կերպարներ: Մեզ անհրաժեշտ են իրավիճակային շարադրություններ»-նշեց ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը:
«Դարերից եկանք ապագայի հետքերով» խորագիրը կրող շարադրությունների մրցույթին մասնակցել են քսանից ավելի ուսանողներ Մանկավարժական համալսարանի տարբեր բաժիններից, որոնցից, սակայն,եզրափակիչ անցան վեցը, իսկ նրանցից հաղթողի կոչմանն արժանացավ Բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Սուսաննա Թամազյանը:
«Ստեղծագործությունս սկզբից մինչև վերջ իմ հոգու ճիչն էր, որը կարծում եմ հասավ բոլորի սրտերին»-բուհում ձեռք բերած իր առաջին հաղթանակի տպավորությունների մասին պատմեց հուզված, բայց միևնույն ժամանակ ուրախ Սուսաննան, իսկ Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էդգար Ապրեսյանը նշեց, որ առանձնացվել է ևս մեկ՝ «Լավագույն էսսե» անվանակարգը, որի հաղթող է ճանաչվել Սևակ Հովհաննիսյանը:
1img_4242

img_4210