13 Oct

Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակհատվածում, ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելեկտուալ ակումբի նախաձեռնությամբ համալսարանի տարբեր ֆակուլտետներում տեղի ունեցան ինտելեկտուալ խաղեր, որին մասնակցում էին առաջին կուրսի ուսանողները։
Խաղերից առաջ յուրաքանչյուր ֆակուլտետում ներկայացվում էր խաղի կանոնները, որից հետո սկսվում էր բուն խաղը։ Խաղերի նպատակն էր՝ առաջին կուրսեցիներին ծանոթացնել ինտելեկտուալ ակումբի աշխատանքներին, բացատրել խաղի կանոնները և առաջացնել հետաքրքրություն ինտելեկտուալ խաղերի նկատմամբ։ Խաղերն անցկացվեց ուսանողների ակտիվ մասնակցությամբ, որի ընթացքում շատերը աչքի ընկան իրենց բարձր ինտելեկտուալ ունակություններով և ցանկություն հայտնեցին անդամակցել Ինտելեկտուալ ակումբին։
ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելեկտուալ ակումբը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներից և խոստանում ավելի հետաքրքրաշարժ ու գործուն ինտելեկտուալ խաղեր։
2

3