18 Oct

Բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ ակումբը կազմակերպել էր միջֆակուլտետային խաղ: Մասնակցում էին հինգ ֆակուլտետային թիմեր՝ Կրթության հոգեբանության սոցիոլոգիայի, Կենսաբանության, քիմիայի աշխարհագրության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի, Պատմության և հասարակագիտության Բանասիրական և մեկ արտամրցութային թիմ՝ բաղկացած ուսանողական խորհրդի անդամներից: Մրցատյանի կազմում էին՝ բանասիրական ֆակուլտետի դեկան պրն Գալստյանը, ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ինտելեկտուալ ակումբի նախագահ Էլյա Խաչատրյանը, բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Էդգար Ապրեսյանը և փոխնախագահ Թերեզա Բարսեղյանը: Խաղը հագեցած էր բազմապիսի նորամուծություններով: Ընթացավ բուռն և առողջ մրցակցությամբ: Խաղը բաղկացած էր չորս փուլից, առաջին փուլում պատասխանեցին տասը ինտելեկտուալ բնույթի հարցերի, երկրորդ փուլում յուրաքանչյուր թիմից երկուական ուսանող փորձեցին պատասխանել նախապես ընտրված թեմայի շրջանակներում ներառված տեսահարցերին, որի թեմաներն էին՝ ֆուտբոլ,արվեստ,կինո,քաղաքներ,արձաններ,գրականություն:Երրորդ փուլում թիմերը նախապես ընտրեցին երաժշտական ժանր և այդ ժանրի շրջանակներում փորձեցին գուշակել հնգական երաժշտական կատարում: Չորրորդ փուլը ֆիլմերի գուշակում էր: Խաղի ամբողջական փուլերը հերթականությամբ անցնելուց հետո մրցատյանը հայտարարեց հաղթող թիմին: Հաղթող ճանաչվեց Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի թիմը: Ուսանողներին սպասում էր ևս մեկ անակնկալ՝ անհատական խաղ, որն ընթացավ երկու փուլով, իսկ երկու փուլերի արդյունքներով լավագույնները խաղացին նաև եզրափակիչ փուլում: Այս փուլում խաղը բաղկացած էր բազմաժանր թեմաներից կազմված տեսահարցերից: Արդյունքում հաղթեց Նարեկ Ավետիսյանը Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետից: Հաղթողներին հանձնելով իրենց պատվոգրերը՝ հնչեցին շնորհավորանքի և շնորհակալության խոսքեր:64

5