18 Oct

Մանկավարժական համալսարանի թանգարանում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Խաչատուր Աբովյանի ծննդյան 207-ամյակին նվիրված գրական ցերեկույթ։

Ֆակուլտետի 1-ին կուրսերի ուսանողները ներկայացրին Լուսավորչի կյանքն ու ստեղծագործական ուղին, ինչպես նաև հատվածներ գրողի ժառանգությունից:
Ցերեկույթի ընթացքում ուսանողները խոստացան հավատարիմ մնալ այն կոչմանը, որին հավատարմագրվել են կամովին և բարձր պահել Մեծ Լուսավորչի անունը կրող հաստատության անունը:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց ձեռնարկի անցկացումը և հույս հայտնեց, որ միջոցառումը եզրափակող՝ «Ո՞ւր գնաց Աբովյանը» հարցադրումը գիտական նոր պրպտումների, ուոսումնասիրությունների առիթ կդառնա ապագա հոգեբան-մանկավարժներին:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի և Բանասիրական ֆակուլտետների դեկաններ Ռուզաննա Պետրոսյանն ու Աշոտ Գալստյանը ևս կարևորեցին 1-ին կուրսեցիների մասնակցությամբ ցերեկույթի անցկացումը, կաչ արեցին լինել արժանի աբովյանական, բարձր պահել բուհի և առհասարակ մանկավարժի մասնագիտության բարի համբավը:
Աղբյուրը՝ https://aspu.am