20 Oct

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ ՈՒԽ բնապահպանական ակումբի նախաձեռնությամբ այցելեցին Հայաստանի բնության պետական թանգարան: Թանգարանը, որն արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականին: Այն եզակի է տարածաշրջանում իր հավաքածուներով ու թանգարանային նմուշներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում: Թանգարանն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: 4 սրահներում այցելուներին ներկայացվում են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի, աշխարհագրական լուսանկարներ, որոնց միջոցով էլ ուսանողները ծանոթացան Հայաստանի աշխարհագրական ռելիեֆի, երկրաբանության, կլիմայի, բուսական և կենդանական աշխարհի անհետացող, հազվագյուտ և էնդեմիկ տեսակների մասին: Թանգարանի հետապնդած նպատակը բնակչությանը էկոլոգիական դաստիարակությանը և կրթությանը, ինչպես նաև բնապահպանական քարոզչությանը մասնակից դարձնելն է: Էկոլոգիական աղետների և բնապահպանական լուրջ խնդիրների լուծման արդյունավետության բարձրացման համար, մենք՝ երիտասարդներս, պետք է հաճախակի կազմակերպենք նմանատիպ այցելություններ, ծանոթանանք մեր փոքր երկրի գեղեցիկ ու հարուստ բուսական ու կենդանական աշխարհի հետ:14804857_555367007994017_1603915826_n

14813456_555367507993967_1282728586_n