21 Oct

Հոկտեմբերի 21-ին բանասիրական ֆակուլտետի ՈւԽ-ն ամփոփեց <<Էրեբունի-Երևանին>> նվիրված չափածո ստեղծագործությունների մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցները ներկայացրին իրենց բանաստեղությունները: Հնչեցին երգեր՝ նվիրված քաղաքամայր Երևանին, իսկ միջոցառման ավարտին հայտարարվեց հաղթողի անունը. 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Պետրոսյան: Միջոցառմանը ներկա էին բանասիրական ֆակուլտետի դեկան պրն Ա.Գալստյանը, փոխդեկան Ս. Ղարիբյանը և ուսանողներ: Ամփոփիչ խոսքը տրվեց պրն Գալստյանին, ով, կարևորելով նմանատիպ միջոցառումները, կոչ արեց շարունակել նույն ոգով աշխատել և ստեղծագործել :-Հայաստանը թափառող մայրաքաղաքների երկիր է,-նշեց պրն Գալստյանը,-իսկ Երևանը բոլոր հայերի օրրանն է: Շատերն են փորձել սուր ճոճել մեզ վրա,բայց հայ ժողովուրդը հանել է իր ԹՈւր կեծակին և պատյան չի դրել , միշտ մարտնչել է հանուն մեր բարօր կյանքի: Դեկանը խոսքն ամփոփեց, ամերիկացի նկարիչ և գրող Ռոքուել Քենթի հետևյալ մտքով. <<Եթե ինձ հարցնեն՝ մեր մոլորակի վրա որտե՞ղ կարելի է հանդիպել մեծ հրաշքների, ես առաջին հերթին կնշեմ Հայաստան երկրի անունը… Ակամա ապշում ես, որ աշխարհի այս փոքրիկ դրախտում հնարավոր է հանդիպել այնպիսի կոթողներ ու այնպիսի մարդկանց, որոնք կարող են լինել ողջ աշխարհի զարդը>>: Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Անի Պետրոսյանին՝ցանկանալով բազում հաղթանակներ:
Հարգանքով՝ բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ:
Նյութը՝ լրատվական հանձնաժողովի պատասխանատու Անի Ղալաչյանի: