11 Nov

Այսօր ՀՀ Նկարիչների միությունում մեկնարկեց <<ՄԻ ԿՏՈՐ ԿՐԱԿ>> խորագրով ամենամյա միջբուհական ցուցահանդես-փառատոնը, որով և սկիզբ դրվեց Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումներին: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնատար անձիք։ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ընդգծեց, որ ցուցահանդեսը երիտասարդական միջոցառումների շարքում բավականին սպասված է, իր առանձնահատուկ տեղն ու նշանակությունն ունի։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էր նաև ՀՊՄՀ-ն, մասնավորապես` Գեղարվեստական կրթության ֆակուլտետը։ Մրցույթ-ցուցահանդեսին ցուցադրված էին միայն ուսանողական աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկական աշխատանքներ և այլն: Մրցույթին ներկա էին նաև ՀՊՄՀ ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Զարուհի Խաչատրյանը, ովքեր բավականին տպավորված էին ուսանողների աշխատանքներով։ Նշենք նաև, որ մրցույթ-ցուցահանդեսի ավարտին ժյուրին մրցանակներ կհանձնի «Լավագույն գեղանկար», «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն քանդակ», «Լավագույն մոդելավորող» անվանակարգերում։
15032371_599896610182322_1869851247_n

15050340_599896756848974_1379302995_n