15 Nov

Այսօր՝ նոյեմբերի 15 ին, ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Բանավեճի ակումբի, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ՈՒԽ Բանավեճի ակումբի և Կենսաքիմիայի ու աշխարհագրության ֆակուլտետի ՈՒԽ Բանավեճի ակումբի համատեղ ջանքերով կազմակերպվել էր բանավեճի միջֆակուլտետային խաղ: Բանավեճի թեման էր. << Կարծրատիպերը խանգարում են հասարակության առողջ զարգացմանը>>: Բանավիճող կողմերն էին ՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը՝ <<Դեմ>> դիրքորոշմամբ և Գեղարվեստական կրթության ֆակուլտետը ՝ <<Կողմ>> դիրքորոշմամբ: Խաղի դատավորներն էին Ուսանողական խորհրդի Բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը, փոխնախագահ Սարգիս Միրզոյանը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ավո Գևորգյանը և Բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Էդգար Ապրեսյանը: Բանավեճը լի էր թեմային առնչվող դիպուկ հարցադրումներով: Ժյուրին նշեց, որ երկու թիմերն էլ լավ էին պատրաստվել, սակայն թեման առավել ճիշտ ներկայացնելու և թիմային կազմակերպված աշխատանքի համար հաղթանակը տրվեց << Դեմ >> թիմին:15051951_187882235003886_1368336675_o