17 Nov

Մանկավարժական համասարանը շնորհավորում է ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եռանդ, հաջողություններ ուսման մեջ և որ նրանց գործունեությունն ուղղված լինի ազնիվ և վեհ նպատակների իրականացմանը:

Օրվա առթիվ Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդը անցկացրեց «Ապագան մենք են» խորագրով ֆլեշ-մոբ:

Ֆակուլտետի ուսանողները պարային տարբեր ոճերի միջոցով ներկայացրին պարային դրվագներ՝ համախմբելով իրենց շուրջ հավաքված ներկա ուսանողներին ու ևս մեկ անգամ հիշեցրին ամենաուսանողական տոնի մասին:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Անժելա Գաբրիելյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ ձեռնարկի նպատակն է ժպտալու ևս մեկ առիթ պարգևել ուսանողներին՝ հիշեցնելով, որ իրենք են կառուցում վաղվա օրը:

Վերջինս ընդգծեց, որ ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհուրդն ակտիվ է և անմասն չի մնում մասնակցել հանրապետությունում անցկացվող տարատեսակ միջոցառումներին.«Մանկավարժականի ուսանողական կառույցը նախորդ տարի ճանաչվեց լավագույնը.ավանդույթները շարունակվում են, իսկ անելիքները՝ ավելանում: Շնորհավորելով ուսանողներին տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ նրանք լինեն ազատ, համախմբված և հասկանան, որ գիտելիքի միջոցով հնարավոր է շատ բան փոխել մեր իրականությունում»:
Աղբյուրը՝ https://aspu.am
89d6c9b8353483503b-1

c64aa02ee663293ba1