17 Nov

Այսօր տեղի ունեցավ Բանասիրական ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 4 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
Քվեարկությանը ներկա էին ֆակուլտետի 19 ուսանող։ Բանասիրական ֆակուլտետի ուսանողների քվեարկությամբ 11 ձայնով լավագույն ուսանող ընտրվեց Հայոց լեզու գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Բոյաջյանը ։
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Աստղիկ Բոյաջյանին, ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններով լի ուղի:
15145035_1076654065785640_894452546_o

njdeh_2_413635997