19 Nov

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն նոյեմբերի 18-ին ընտրեց ֆակուլտետի 2016 թվականի լավագույն ուսանողին:
<<Լավագույն ուսանող>> ամենամյա մրցույթին այս տարի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետից հայտագրվել էին 4 թեկնածուներ: Նրանք ներկաներին ներկայացրին իրենց ինքնակենսագրականները, գիտական, մշակութային, հասարակական ակտիվությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթերը: Քվեարկությանը ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
Բաց, արդար և թափանցիկ քվեարկության արդյունքում 18 քվեարկողներից 14-ը իրենց ձայնը տվեցին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Հոգեբանական խորհրդատվություն մասնագիտության մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Մայիլյանին:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Լիլիթ Մայիլյանին մաղթելով նրան բազում հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ:
15145293_692639277566199_1986446967_o

15126246_692639307566196_1079598068_o