19 Nov

ՀՊՄՀ-ում արդեն ամենամյա ավանդույթ դարձած 《 Լավագույն ուսանողի》 ընտրությունները շարունակվում են: Երեկ՝ նոյեմբերի 18-ին Կենսաբանության Քիմիայի և Աշխարհագրության ֆակուլտետում կայացավ 《Լավագույն ուսանողի》 ընտրությունները: Նախ, մրցույթի 13 թեկնածուները ներկայացրին իրենց,հասարակական, գիտական ակտիվությունը, իսկ ձայների մեծամասնությամբ, բաց, արդար և թափանցիկ քվեարկությամբ հաղթող ճանաչվեց աշխարհագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Մկրտչյանը: Քվեարկության ժամանակ նաև հաշվի է առնվել բոլոր կարծիքները, մեջբերումները և որ ամենակարևորն է ՝ պահպանվել է 《 Լավագույն ուսանող 》անվանակարգի կանոնադրական կետերն ու պահանջները: Քվեարկությանը ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Աշոտ Մկրտչյանին մաղթելով նրան բազում հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ:
15128690_1834688526777441_533196790_n