21 Nov

Այսօր տեղի ունեցավ Օտար լեզուների ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 5 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Օտար լեզուների ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
Քվեարկությանը ներկա էին ֆակուլտետի 16 ուսանող։ Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողների քվեարկությամբ 7 ձայնով լավագույն ուսանող ընտրվեց Ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը ։
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Ռոզա Աբրահամյանին,ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններով լի ուղի:15152979_764696437004475_1664994217_o