21 Nov

ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Կուլտուրայի ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 14 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Կուլտուրայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
Կուլտուրայի ֆակուլտետի ուսանողների քվեարկությամբ 22 ձայնով լավագույն ուսանող ընտրվեց Լրագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հակոբյանը:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Մարիամ Հակոբյանին ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններով լի ուղի: