21 Nov

Այսօր՝ Նոյեմբերի 21-ին, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետում տեղի ունեցավ ամենամյա <<Լավագույն ուսանող>> մրցույթի ընտրությունները։ Սկզբում մրցույթի թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները, հասարակական և գիտական ակտիվությունը, այնուհետև տեղի ունեցավ բաց և թափանցիկ քվեարկություն։ Ձայների մեծամասնությամբ (9 ձայն) հաղթեց մոդելավորման 4-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Մկրտումյանը։
Քվեարկությանը ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է Էլինա Մկրտումյանին՝ մաղթելով բազում հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ:
15151169_1766606990266536_1149071011_n