21 Nov

Այսօր՝ նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Սկզբնական կրթության ֆակուլտետի 2016-2017թթ. <<Լավագույն ուսանող>> մրցույթը: «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ՀՊՄՀ սովորող այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել տարբեր ասպարեզներում: Մրցույթին մասնակցում էին 5ուսանողներ: Քվեարկությանը ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները: Ձայների մեծամասնությամբ սկզբնական կրթության լավագույն ուսանող ճանաչվեց Լալա Սահակյանը:
ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը սրտանց շնորհավորում է Լալա Սահակյանին՝ մաղթելով բազում հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ և նորանոր նվաճումներ:
15153081_192241294567980_148449190_o