22 Nov

ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ Հատուկ կրթության ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 4 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Հատուկ կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։
Քվեարկությանը ներկա էին ֆակուլտետի 42 ուսանող։ Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողների քվեարկությամբ 28 ձայնով լավագույն ուսանող ընտրվեց Հատուկ հոգեբանություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Բաղդասարովան ։
ՀՊՄՀ ՈՒսանողական խորհուրդը շնորհավորում է Վարդուհի Բաղդասարովային, ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններով լի ուղի:
15095567_1116024561845775_73392869654492150_n