22 Nov

ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 4 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։ Քվեարկությանը ներկա էին ֆակուլտետի 38 ուսանող։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողների քվեարկությամբ 18 ձայնով լավագույն ուսանող ընտրվեց մաթեմատիկա բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Սևաչյանը։ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Մանե Սևաչյանին` ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններ:
fullsizerender-21-11-16-07-33-11