22 Nov

ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ պատմության և իրավագիտության ֆակուլտետի լավագույն ուսանողի ընտրությունը։ Մրցույթի 4 թեկնածուները ներկայացրին իրենց ինքնակենսագրականները։ Մրցույթին ներկա էին ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի փոխնախագահը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը և <<Լավագույն ուսանող>> մրցույթի հանձնաժողովի անդամները։ Քվեարկության արդյունքում ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց Արման Թադևոսյանը։ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը շնորհավորում է Արման Թադևոսյանին` ցանկանալով նրան նոր նվաճումներ, հաղթական վերելքներ ու հաջողություններ: