24 Nov

Այսօր ՀՊՄՀ ուսանողական խորհրդի Բանավեճի ակումբը և Գրական ակումբը համատեղ անցկացրեց բանավեճ՝ <<Ներկայիս կրթական համակարգում գիրքը զիջում է համացանցին>> խորագրով:
Խաղին մասնակցում էին ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների բանավեճի ակումբի պատասխանատուները, ինչն առավել հետաքրքրական էր դարձնում խաղը:
Խաղի դատավորներն էին ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը,ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն, համալսարանի գիտական խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանցը, ուսանողական խորհրդի փոխնախագահ Էդիկ Գուլյանը և բանավեճի ակումբի նախագահ Ժենյա Պետրոսյանը:
Խաղը վարեց ՀՊՄՀ ուսանողական խորհրդի բանավեճի ակումբի փոխնախագահ Սարգիս Միրզոյանը:
Խմբերը հանդես էին գալիս <<Կողմ>> և <<Դեմ>> դիրքորոշումներով: Ամբողջ խաղն անցավ բուռն քննարկումներով: Երկու կողմերն էլ փորձում էին պաշտպանել իրենց դիրքորոշումը` ներկայացնելով փաստեր՝առավել հանգամանալից պատասխանելով հարցերին: Հարց ու պատասխան փուլը հագեցած էր փոխադարձաբար հնչող դիպուկ հարցերով, նաև խելացի պատասախաններով: Ամբողջ խաղն ընթացավ դինամիկ և լարված, մրցակցային մթնոլորտում:
Խաղի ավարտին ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնեց խաղի և ընտրված թեմայի վերաբերյալ: Ներկայիս գիտատեխնիկական առաջընթացի համատեքստում ժյուրիի անդամները կարևորեցին և՛ համացանցի, և՛ գրքի կարևորագույն դերը կրթական համակարգում: ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը խաղը գնահատեց դրական:
Ինչպես ընդունված է, առհասարակ, յուրաքանչյուր խաղ պետք է ունենա հաղթող, սակայն ժյուրիի անդամների ընդհանուր որոշմամբ, այս խաղն ավարտվեց ոչ-ոքի, այլ կերպ ասած՝ հաղթեց ընկերությունը:
Խաղի բոլոր մասնակիցները ՀՊՄՀ ուսանողական խորհրդի կողմից ստացան շնորհակալագրեր, իսկ Տիգրան Պետրոսյանցն էլ նրանց նվիրեց արժեքավոր գրքեր:
ՀՊՄՀ ՈՒԽ-ն շնորհավորում է բանավեճի խաղի բոլոր մասնակիցներին և հորդորում շարունակել նույն ոգով:
14976130_695893840574076_1980810776_o

15152533_695893510574109_367176524_o

15225428_695893800574080_892796913_o

15231610_695893537240773_847276272_o