29 Nov

Այսօր ՀՊՄՀ ՈՒԽ Ինտելեկտուալ ակումբը կազմակերպել էր միջֆակուլտետային խաղ <<Կինոմանիա>> խորագրով: Մրցույթին մասնակցում էին ութ ֆակուլտետի թիմեր՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, Բանասիրական ֆակուլտետը, Սկզբնական կրթության ֆակուլտետը, Հատուկ կրթության ֆակուլտետը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետը, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, Կուլտուրայի ֆակուլտետը, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետը և ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ հանձնաժողովի թիմը: Մրցատյանի կազմում էին՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Թամարա Մնացականյանը, Սոցիալական հանձնաժողովի նախագահ Անի Խաչատրյանը և Ինտելեկտուալ հանձնաժողովի նախագահ Էլյա Խաչատրյանը: Խաղը բաղկացած էր չորս փուլերից::
Առողջ մրցակցության և արդար դատավճռի արդյունքում ունեցանք երեք հորիզոնական՝ 1. Կրթության հոգեբանության և սոցիոլոդիայի ֆակուլտետ 2. Սկզբնական կրթության ֆակուլտետ 3. Բանասիրական ֆակուլտետ: Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:
ՀՊՄՀ ՈՒԽ նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհավորում է հաղթող թիմերին, ցանկանալով բազմապիսի մրցույթներ և հաղթանակներ:
15271704_999964076777017_2143569348_o

img_4217

img_4227