29 Nov

Այսօր ՀՊՄՀ ուսանողական խորհրդի բնապահպանության ակումբի կողմից կազմակերպվել էր <<Բնապահպանությունը գալիս է դպրոց>> խորագիրը կրող սեմինար- քննարկում: Ակումբը իր առջև դրել է խնդիր՝ միջոցառումներ կազմակերպել դպրոցներում և աշակերտներին սովորեցնել, որ իրականում բնապահպան պետք է լինել հենց փոքր տարիքից և բնությունը պետք է պաշտպանել յուրաքանչուր պահ: Սեմինար- քննարկումը իր մեջ ներառելով բազմաբովանդակ հարցերի լուծում իր տեղը գրավեց աշակերտների մեջ: Այս անգամ սեմինար- քննարկումը անցկացվեց ք. Երևանի Մ. Նալբանդյանի անունը կրող թիվ 33 հիմնական դպրոցում: Միջոցառմանը մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտները, որոնք սեմինարի ընթացքում լսեցին հագեցած զեկուցումներ անտրոպոգեն գործոնների և հատկապես օդի աղտոտման վերաբերյալ: Բովանդակալից ելույթներից հետո կատարվեց վիճակահանություն, ընտրվեցին մասնակիցներ, որոնք հնարավորություն ունեցան մասնակցել թեստային առաջադրանքին: Այն իր մեջ ներառում էր այնպիսի հարցեր, որոնց պատասխանները արդեն իսկ հնչեցրել էին զեկուցողները: Հարցումների արդյունքում հաղթող ճանաչվեց Հասմիկ Մանուկյանը: Մենք հույս ենք հայտնում, որ այսուհետ, ոչ միայն նա այլ նաև բոլոր դասընկերները ավելի հոգատար կլինեն բնության հանդեպ և այսօրվա հագեցած գիտելիքները ստացածը կփոխանցեն նաև իրենց մյուս ընկերներին:15233708_573624179501633_317469560_o

15233815_573624122834972_830455267_o