30 Nov

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ հանդիպում՝ հայ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի հետ:
Հանդիպման հենց սկզբում ՀՊՄՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը չեմպիոնին պարգևատրեց Խաչատուր Աբովյանի անվան ոսկե մեդալով: Այնուհետև ուսանողներով լեփ-լեցուն դահլիճից Ա. Ալեքսանյանին ուղղվեցին բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, որոնց համար նա հնչեցրեց հստակ և ամբողջական պատասխաններ, իսկ հանդիպման վերջում, իհարկե, ուսանողները լուսանկարվեցին չեմպիոնի հետ:
khkh-12

khkh-17

khkh-46

khkh-3